Լրահոս

01.06.2012 00:29


Էկոհամակարգերն ու աղետների ռիսկի նվազեցումը

Էկոհամակարգերն ու աղետների ռիսկի նվազեցումը
Մայիսի 29-ին Թբիլիսիում իր աշխատանքն սկսեց «Էկոհամակարգահեն աղետների ռիսկի նվազեցում` ճկուն և կայուն զարգացման համար» (Ecosysytem-based DRR for Resilient and Sustainable Development) քառօրյա տարածաշրջանային սեմինարը:

Միջոցառմանը մասնակցում են այս ոլորտում քաղաքականություն իրականացնող պետական պաշտոնյաներ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից: Սեմինարը նախաձեռնել է «Գործընկերություն հանուն շրջակա միջավայրի և աղետների ռիսկի նվազեցման» (PEDRR) միջազգային կազմակերպությունը` Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ, Բնության պահպանության միջազգային միության (IUCN), ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) և ՄԱԶԾ-ի (UNDP) հետ համատեղ:

Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, ԱՌՆԱՊ հիմնադրամի, ինչպես նաև ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներ:

Դասընթացի նպատակներն են`

• աղետների նվազեցման և կայուն զարգացման գործում էկոհամակարգի ծառայությունների օգտակարության, դրանց պահպանման և ընդլայնման մասին իրազեկվածության բարձրացումը.

• կլիմայի փոփոխությունների նկատմամբ կայուն զարգացման պլանավորման գործընթացում էկոհամակարգի կառավարման և աղետների ռիսկի նվազեցման ինտեգրման վերաբերյալ գիտելիքների և հմտությունների զարգացումը.

• բնապահպանական/էկոհամակարգի կառավարման, աղետների ռիսկի նվազեցման, կլիմայական փոփոխություններին հարմարվելու և զարգացման ոլորտներում միջճյուղային համագործակցության բարելավումը:

Մայիսի 29-ին մեր պատվիրակության երկու անդամներ` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը և ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը այցելել են Թբիլիսիում գտնվող տեղական «112» ծառայություն, ծանոթացել դրա հնարավորություններին, այնուհետև ներկայացրել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի և «911» ծառայության ձեռքբերումները:

Այս խորագրի վերջին նյութերը