Տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
2012 թվականի հունիսի 2-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետևյալ խաչմերուկներում.
Աբովյան փողոց - Մոսկովյան փողոց,
Գրիգոր Լուսավորչի փողոց - Բեյրութի փողոց,
Գրիգոր Լուսավորչի փողոց - Իտալիայի փողոց,
Տիգրան Մեծի պողոտա - Քրիստափորի փողոց,
Կոմիտասի պողոտա - Տիգրանյան փողոց,
Կիևյան փողոց - Օրբելի փողոց,
Ազատության պողոտա - Թբիլիսյան խճուղի,
Սեբաստիա փողոց - Րաֆֆու փողոց,
Բագրատունյաց պողոտա - Արտաշիսյան փողոց,
Պարույր Սևակի փողոց - Ռուբինյանց փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են