«ՀԿԵ» ՓԲԸ-ն գործարկում է շինանյութի և արդյունաբերական նյութերի փոխադրման համար նվազեցնող գործակիցները
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2012 թվականի հունիսի 1-ից հանրապետության տարածքում «Շինարարական և արդյունաբերական նյութեր» խմբի բեռների փոխադրման ժամանակ կիրառելու է հետևյալ նվազեցնող գործակիցները՝
- առնվազն 650 տոննա քաշ ունեցող 10-ից մինչև 14 վագոն տեղափոխելու դեպքում՝ 0,97;
- առնվազն 975 տոննա քաշ ունեցող 15 և ավելի վագոն տեղափոխելու դեպքում՝ 0,95:
Ավելի վաղ նշված նվազեցնող գործակիցները կիառվում էին ավազի, խճաքարի և քարի փոխադրման գինն որոշելիս: Այժմ շինանյութի և արդյունաբերական նյութերի ցանկը, որոնց փոխադրումն ավելի էժան կարժենա, էապես լայնացվել է: Այս ցանկում ներառվել են կրաքարը, ծծումբը, գրաֆիտը, կվարցը, կավիճը, պեմզան և հայկական շուկայում մեծ պահանջարկ ունեցող շինարարական և արդյունաբերական նյութերը:
Նշենք, որ սակագների ձևավորման հիմք են հանդիսանում ՀՀ-ում տնտեսական վիճակի մասին տվյալները և ապագայի կանխատասումները, ներկա հոսքերի կառուցվածքը, Հայաստանի արդյունաբերության զարգացման նախագծերը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ի սակագնային քաղաքականությունն ուղղվաց է Հայաստանի տնտեսության արտահանման հատվածի աջակցմանը, փոխադրումների ազգային շուկայի զարգացմանը և երկաթուղային փոխադրումների ծավալի ավելացմանը: