Լրահոս

31.05.2012 17:13


Մեկնարկել են ուղևորատար տրանսպորտի երթուղիների մրցույթները

Մեկնարկել են ուղևորատար տրանսպորտի երթուղիների մրցույթները

Մայրաքաղաղաքի ներքաղաքային հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի պահանջներից ելնելով, Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունում մայիսի 31-ին, ըստ հաստատված ժամանակացույցի, մեկնարկել են երթուղիների մրցույթները: Գնահատման պարտադիր չափանիշների մեջ մտնում են մեքենայի տեխնիկական վիճակը, արտաքին տեսքը, ուղևորասրահի հարմարավետությունը, նստատեղերի անհրաժեշտ քանակը և այլն: Երթուղիներ դուրս կգան բացառապես այն շարժակազմերը, որոնք կհամապատասխանեն սահմանված չափանիշներին և մասնագիտական հանձնաժողովի կողմից առավել բարձր միավորներ կստանան: Հնարավոր թերություններ հայտնաբերելու պարագայում եթե շարժակազմում անհրաժեշտ քանակի մեքենաներ չապահովվեն, մրցույթը կհամարվի չկայացած: Նման դեպքերում կհայտարարվի նոր մրցույթ, որը կանցկացվի 45 օր հետո:  Մինչ այդ, երթուղին կշարունակի ազգաբնակչության սպասարկումը` այլ ռեսուրսների հաշվին համալրում ստանալու պայմանով:

Մինչև նոյեմբերի վերջ յուրաքանչյուր շաբաթ տեղի կունենա 4 –ից 5 երթուղու մրցույթ, որից հետո մայրաքաղաքի երթուղային նոր ցանցը կստանա իր լիարժեք տեսքը և ըստ այդմ էլ կկազմակերպվեն ուղևորափոխադրումները: Մրցույթների անցկացման ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի հետևյալ հղումով http://www.yerevan.am/edfiles/files/Avagani%20artahert%2003.05/Jamanakacuic-2012.pdf Մրցույթների անցկացման օրերին տվյալ երթուղիներն այդ օրվա որոշակի ժամանակահատվածում չեն սպասարկվի, ինչի համար Երևանի քաղաքապետարանը կանխավ հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը