Լրահոս

31.05.2012 22:14


«Հայ երիտասարդները հանուն Մարդու իրավունքների» լուսանկարների ցուցահանդես ՄԱԿ-ի գրասենյակում

«Հայ երիտասարդները հանուն Մարդու իրավունքների» լուսանկարների ցուցահանդես  ՄԱԿ-ի գրասենյակում

Սույն ցուցահանդեսը նվիրված է Հայ գրատպության 500 ամյակին և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012 անվանակարգին:

 Ցուցահանդեսի նպատակն է օգնել երիտասարդ նկարչուհի Նելլի Ադամյանին հավաքել գումար` Ռուսաստանում բուժումը շարունակելու համար:

Նելլի Ադամյանի համակուրսեցիները և այլոք տրամադրել են իրենց նկարները, որպեսզի կայանա վաճառք և ստացված գումարը փոխանցվի Նելլիյի բուժման հաշվին:

Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչն ասաց.  «Շնորհավորանքներս հայերին, ովքեր հետաքրքրասիրություն են ցուցաբերում և’ գրքերը կարդալիս և՛ ազատության սկզբունքները հարգելիս, որոնք ճանաչվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, և՛ վերջիններս էլ Երևանին շնորհեցին  «Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք 2012»  կոչումը: Ես նաև զգացված եմ այն ուշադրությունից, որ Նելլի Ադամյանը ստանում է իր ընկերներից. ես ցանկանում եմ նրան արագ ապաքինում»։

Աննա Երանյանը, «Հայ երիտասարդ էրուդիտներ»  ՀԿ-ի փոխնախագահը, հանրությանը ներկայացրեց արվեստի նմուշները և խոսեց հայ տպագրության պատմության մասին: Նա նաև շնորհակալություն հայտնեց Նելլի Ադամյանի ընկերներին` նրանց  աջակցության և  մարդասիրության համար:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, որպես ավանդույթ, բաց է այն հայ արվեստագետների համար, ովքեր օգտագործում են իրենց ստեղծագործական տաղանդը` աջակցելու ՄԱԿ-ի արժեքներին, որոնք նպատակ ունեն ապահովել խաղաղությունը, կայուն զարգացումը , շրջակա միջավայրի պահպանումը, հարգել մարդու իրավունքները և հասնել Հազարամյակի զարգացման նպատակներին:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության

վարչության հայաստանյան գրասենյակը և ,Հայ երիտասարդ էրուդիտներե ՀԿ-ն:

Ցուցահանդեսը աջակցվում է “Ծիր Կաթին” նախադպրոցական ուսումնական

կենտրոնի կողմից:

Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև 2012թ. հունիսի 15-ը, երկուշաբթիից ուրբաթ օրերին 15:00-17:00:

Այս խորագրի վերջին նյութերը