Լրահոս

27.05.2009 16:33


Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ «Հայկական ընտրությունն» անտարբեր է

Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ «Հայկական ընտրությունն» անտարբեր է

«Ուրբաթ» ակումբում մամուլի ասուլիս հրավիրած նորաստեղծ «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամները լրագրողներին խնդրել են ասուլիս հրավիրելու օրը չկապել Երևանի ավագանու ընտրությունների հետ։ «Եթե հետաձգեինք, վստահ չէինք, թե հետընտրական օրերը պակաս թեժ կլինեին, քան նախընտրականը»,- ասել է նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը՝ հավելելով, որ որևէ կերպ չեն փորձելու ազդել Երևանի ավագանու ընտրությունների վրա։

- Որպես կազմակերպություն՝ մենք բավական անտարբեր ենք քաղաքային ընտրությունների նկատմամբ։ Կարծում եմ՝ մեր անդամների մեծ մասը կա՛մ չի մասնակցի այդ ընտրություններին, կա՛մ կմասնակցի՝ քվեարկելով ոչ առաջատար թեկնածուների օգտին, այսինքն՝ անարդյունավետ քվեարկելով,- ասել է Ա. Աղայանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը