Քննարկվել են Հայաստանի և ԱՊԼ-ի միջև համագործակցության հեռանկարները
Մայիսի 29-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի հետ:
Քննարկվել են Հայաստանի և ԱՊԼ-ի միջև համագործակցության հեռանկարները, երկկողմ հարթությունում արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունների ներկա մակարդակն ու զարգացման հնարավորությունները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ:
ՀՀ դեսպանը Նաբիլ ալ-Արաբիին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:
ԱՊԼ գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է հայերի մեծ ներդրումը տարբեր արաբական երկրների հասարակական կյանքում:
Տեղեկանք:Արաբական պետությունների լիգան հիմնադրվել է 1945թ.` որպես արաբական երկրները միավորող միակ միջտարածաշրջանային կազմակերպություն: Ունի 22 անդամ: Նաբիլ ալ-Արաբին ԱՊԼ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2011թ. հուլիսից: ՀՀ և ԱՊԼ միջև համագործակցությունն իրականացվում է 2005թ. ստորագրված Փոխըմբռնման հուշագրի հիման վրա: 2008թ.-ից ի վեր Եգիպտոսում ՀՀ դեսպանը հավատարմագրված է նաև ԱՊԼ-ում լիազոր ներկայացուցչի կարգավիճակով:
Քննարկվել են Հայաստանի և ԱՊԼ-ի միջև համագործակցության հեռանկարները
Մայիսի 29-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի հետ:
Քննարկվել են Հայաստանի և ԱՊԼ-ի միջև համագործակցության հեռանկարները, երկկողմ հարթությունում արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունների ներկա մակարդակն ու զարգացման հնարավորությունները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ:
ՀՀ դեսպանը Նաբիլ ալ-Արաբիին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:
ԱՊԼ գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է հայերի մեծ ներդրումը տարբեր արաբական երկրների հասարակական կյանքում:
Տեղեկանք: Արաբական պետությունների լիգան հիմնադրվել է 1945թ.` որպես արաբական երկրները միավորող միակ միջտարածաշրջանային կազմակերպություն: Ունի 22 անդամ: Նաբիլ ալ-Արաբին ԱՊԼ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2011թ. հուլիսից: ՀՀ և ԱՊԼ միջև համագործակցությունն իրականացվում է 2005թ. ստորագրված Փոխըմբռնման հուշագրի հիման վրա: 2008թ.-ից ի վեր Եգիպտոսում ՀՀ դեսպանը հավատարմագրված է նաև ԱՊԼ-ում լիազոր ներկայացուցչի կարգավիճակով: