Լրահոս

31.05.2012 12:56


ԱԺ նախագահի պաշտոնում Հ. Աբրահամյանի առաջին հայտարարությունը. «Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում»

ԱԺ նախագահի պաշտոնում Հ. Աբրահամյանի առաջին հայտարարությունը. «Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում»

Հենց նոր ավարտվեցին ԱԺ նախագահի ընտրությունները, և 5–րդ գումարման խորհրդարանի նախագահ դարձավ Հովիկ Աբրահամյանը։ Նա ստացել է 102 կողմ և 4 դեմ ձայներ։ 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀԿ–ն։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ գաղտնի։

Նստելով իր նախկին՝ ԱԺ նախագահի աթոռին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է. 

–Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում։

Այնուհետև Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի տեղակալների պաշտոնում առաջադրել է Էդուարդ Շարմազանովի և Հերմինե Նաղդալյանի թեկնածությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը