Լրահոս

31.05.2012 12:45


Բժիշկ. «Երեխաները, որոնք գտնվում են ներտնային ծխի միջավայրում, հակված են հիվանդանալու սուր շնչառական հիվանդություններով»

Բժիշկ. «Երեխաները, որոնք գտնվում են ներտնային ծխի միջավայրում, հակված են հիվանդանալու սուր շնչառական հիվանդություններով»

Այսօր Արաբկիր բժշկական համալիրին կից երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Սարգսյանը ներկայացրել է ինստիտուտի կողմից 2010թ. երկրի բոլոր դեռահասների շրջանում անցկացված հետազոտության արդյունքները։ Հետազոտության համաձայն՝ 15 տարեկան տղաների 8, իսկ նույն տարիքի աղջիկների 0,6% ամեն օր ծխում է: Ծխախոտ օգտագործել է 13 տարեկան տղաների 13%-ը և 11 տարեկանների 0,1%-ը։

Բժիշկը հայտնել է, որ երեխաների համար չափազանց վտանգավոր է ոչ միայն ծխախոտի օգտագործումը, այլև ծխի միջավայրում գտնվելը։

Երեխաները, որոնք գտնվում են ներտնային ծխի միջավայրում, արդեն ապացուցված է՝ հակված են հիվանդանալու սուր շնչառական հիվանդություններով,-ասել է բժիշկը:

Բժշկի խոսքով՝ անգամ եթե հետագա տարիներին երեխան այլևս չշնչի ծխախոտի ծուխը, նա, միևնույն է, շնչառական խնդիրներ է ունենալու։ Բժիշկը հայտնել է նաև, որ այլևս գոյություն չունի պասիվ ծխողներ հասկացությունը, և այժմ գրեթե տարբերություն չկա՝ մարդը ծխո՞ւմ է, թե՞ գտնվում է ծխի միջավայրում։

Այս խորագրի վերջին նյութերը