Լրահոս

31.05.2012 12:44


Կայացավ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Կայացավ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կայացավ Պաշտպանի և Ոստիկանապետի հանձնարարականներով ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:

Հանդիպման  ընթացքում քննարկվեցին Հավաքների անցկացման ընթացքում ոստիկանության աշխատակիցների և հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների իրավունքների ու  պարտականությունների, Հասարակական վայրերում վրանի/վրանների տեղադրման իրավաչափության, և վերը նշված հարցերի համատեքստում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և ԵԱՀԿ չափորոշիչների հետ կապված հարցեր:

Աշխատանքային խումբը ստեղծվել է մայիսի 30-ին: Աշխատանքային խմբի գործունեության նպատակը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթների վերաբերյալ հստակ չափորոշիչների համատեղ մշակումն է, որոնց կիրառման արդյունքում կկանխվեն խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների ու հասարակական կարգի խախտումները:

Աշխատանքային խմբում յուրաքանչյուր գերատեսչությունից ընդգրկված են երեքական ներկայացուցիչներ: Աշխատանքային խումբը Պաշտպանի գրասենյակից ղեկավարում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեադատավարական իրավունքների վարչության պետ Ռուբեն Մարտիրոսյանը,  ոստիկանության կողմից՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը:  

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը