Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ–ն որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածություն չի ունեցել, չունի և չի ունենալու»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է, որ ԲՀԿ–ն շատ արդյունավետ օգտագործելու է խորհրդարանի ամբիոնը և բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացնելու։ Այսօր առավոտյան արդեն ԲՀԿ–ն իր փորձագետներին հանձնարարել է ուսումնասիրել իրենց ծրագրերը, նախընտրական շրջանում ժողովրդին տված խոստումները և դրանց օրենսդրական նախաձեռնությունների տեսք տալ։
–Առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ ԲՀԿ–ն լինելու է խորհրդարանի ամենաակտիվ խմբակցություններից մեկը, եթե ոչ ամենաակտիվը։ Երեկ պարոն Ծառուկյանը մեզ հետ հանդիպել է և շատ բա՛րձր տրամադրությամբ բարի աշխատանք է մաղթել խմբակցությանը և հորդորել է լինել ակտիվ, նախաձեռնող։ Հորդորել է բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կբխեն մեր ժողովրդի շահերից և կսպասարկեն մեր ժողովրդի շահը, միանալ՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կներկայացնի այդ նախաձեռնությունը, իսկ այն նախաձեռնությունները, որտեղ մենք կտեսնենք խնդիրներ, որոնք համահունչ չեն լինի մեր ծրագրերին ու այն խոստումներին, որոնք մենք տվել ենք ժողովրդին, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կներկայացնի, մենք այդ նախաձեռնությունները, բնականաբար, չենք պաշտպանի,–ասել է Ն. Զոհրաբյանը։
Իսկ նոր գումարման ԱԺ–ի անդրանիկ նիստին Գագիկ Ծառուկյանի բացակայությունը խնդրել է չքաղաքականացնել.
–Զուտ աշխատանքային ծանրաբեռնվածություն է, որևէ քաղաքական ենթատեքստ չկա։
Ինչ վերաբերում է ստվերային ինչ–ինչ պայմանավորվածությունների մասին տարաբնույթ խոսակցություններին, Ն. Զոհրաբյանն ընդգծել է.
–ԲՀԿ–ն որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածություն չի ունեցել, չունի և չի ունենալու։ Վստահ եմ, որ որևէ մեկը ԲՀԿ–ի խորհրդարանական աշխատանիքց դժգոհ չի լինելու և ավելի քան վստահ եմ, որ մեր աշխատանքից միանշանակ գոհ է լինելու ժողովուրդը, ինչը մեզ համար ամենակարևոր գնահատականն է։
Լրագրողները նրանից հետաքրքրվել են 2013թ. նախագահական ընտրություններում ԲՀԿ–ի թեկնածուի մասին, ինչին Ն. Զոհրաբյանն արձագանքել է.
–Վաղ ենք համարում այս պահին նման քննարկումներ անելը։

7or.am