Լրահոս

31.05.2012 12:11


ԲՀԿ–ն Հովիկ Աբրահամյանից երաշխիքներ է պահանջել

ԲՀԿ–ն Հովիկ Աբրահամյանից երաշխիքներ է պահանջել

Խորհրդարանում ՀՀԿ–ի կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Հովիկ Աբրահամյանին միակ հարց ուղղողը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է եղել։ ԲՀԿ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասել է.

–Առաջադրվելով և ընտրվելով խորհրդարանի նախագահ՝ ճիշտ կլինի, որ այսօրվանից ստանանք Ձեր երաշխիքն առ այն, որ ամեն պատգամավոր քվերակություններն իրականացնելու է իրե՛ն տրված մանդատով։ Որովհետև և՛ մամուլում, և՛ հասարակության մեջ, բազմաթիվ անգամ հնչել է այդ հարցը, որ մի պատգամավոր քվերակում է այլ պատգամավորի փոխարեն։

Ի պատասխան՝ Հ. Աբրահամյանը նկատել է, որ իրենք միշտ էլ պայքարել են, որ բոլոր պատգամավորները քվերակեն միայն իրենց փոխարեն։

–Ես պատրաստ եմ յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ քննարկել և այո՛, ամեն ինչ անել, որպեսզի պատգամավորը կարողանա քվեարկել միայն իր փոխարեն,–նշել է նա։

Ի դեպ՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ԱԺ նախագահի ընտրության հարցում իրենց խմբակցության պատգամավորները ազատ են թողնված։

–Քվեարկությունը գաղտնի է, և ես չեմ կարծում, որ մեզանից յուրաքանչյուրն իրավունք ունի գաղտնի քվեարկությունը հրապարակել,–ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը։

ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանն էլ հայտարարել է, որ իրենք ԱԺ նախագահի և տեղակալների ընտրությանը չեն մասնակցելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը