Քաղաքական

31.05.2012 11:51


Հովիկ Աբրահամյան. «Չկասկածե՛ք, որ չեմ վարանելու լինել Կառավարության քննադատը»

Հովիկ Աբրահամյան. «Չկասկածե՛ք, որ չեմ վարանելու լինել Կառավարության քննադատը»

ՀՀԿ–ի կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Հովիկ Աբրահամյանն իր ելությում ընդգծել է.

Այո՛, Կառավարությունը ձևավորում է իշխող քաղաքական ուժը, և ես՝ որպես այդ ուժի ներկայացուցիչ, ունեմ կառավարության գործունեության վրա ազդելու ներկուսակցական հարթությունը։ Չկասկածե՛ք, որ որպես ԱԺ նախագահ՝ չեմ վարանելու լինել Կառավարության քննադատը բոլոր այն հարցերում, որոնք լուծվում են անբավարար արդյունավետությամբ կամ արագությամբ։ Միևնույն ժամանակ, ամբոխահաճո կամ ինքնանպատակ քննադատության դեպքում լինելու եմ Կառավարության առաջին պաշտպանը։

Նա նաև ավելացրել է, որ առաջիկա 5 տարիների աշխատանքի ընթացքում բազմաթիվ շինծու միֆեր են ցրվելու.

–Շատ առիթներ են լինելու՝ ներքուստ համոզվելու նախկին որոշ պատկերացումների կեղծության մեջ։ Կրկին կարիք կլինի հիշելու, որ պարտադիր չէ, որ մեր մտավախությունները լինեն դիմացինի մտադրությունները։ Միշտ էլ լինելու են պոպուլիստական հռետորաբանություն և երևակայականը իրականի տեղ մատուցելու փորձեր, բայց դա լինելու է բացառություն, ոչ թե օրինաչափություն,–ասել է նա։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը