«Հայկական ծրագրեր ընկերությունը» Հայաստանում, ՏՏ բնագավառում, աշխատում է արդեն 25 տարի: Ընկերությունն ունի 125 աշխատակից:
Մենք ունենք 3000-ից ավելի պատվիրատուներ: Մեր համակարգերով աշխատում են Հայաստանի բանկերի, վարկային կազմակերպությունների, մասնավոր և պետական կազմակերպությունների ճնշող մասը:
Մենք հպարտանում ենք, որ նշանակալի ներդրում ունենք Հայաստանի ՏՏ բնագավառում:
«Հայկական ծրագրեր ընկերությունը» ամենապարտաճանաչ հարկատուն է: 25 տարվա ընթացքում մեր ընկերությունում ոչ մի հարկային խախտում չի արձանագրվել:
Մեր ընկերությունը հսկայական գումարներ է մուծել Պետբհյուջե և ամենաէֆեկտիվ հարկատուներից է մի աշխատակցի հաշվով վճարվող հարկերով:
Ի տարբերություն շատ գործարարնների՝ մենք հպարտանում ենք դրանով:
Հիմա ցավով արձանագրում ենք, որ ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է:
Մենք ցանկանում ենք հաշվետվություն ստանալ ՏՏ ոլորտը բարեփոխելու կոչված կազմակերպությունների գործունեության վերաբերյալ:
Հայաստանում արդեն 10 տարի է՝ գործում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Մեր գնահատականը այս կազմակերպության գործունեության վերաբերյալ, որը ֆինանսավորվում է մեր վճարված հարկերից, խիստ բացասական է:
«Հայկական ծրագրեր ընկերությունը» պահանջում է ՀՀ կառավարությունից կազմակերպել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ֆինանսական և մասնագիտական անկախ աուդիտ ամբողջ 10 տարիների համար: Աուդիտին պետք է իրավունք ունենա մասնակցել Հայաստանի ՏՏ բնագավառի ցանկացած ձեռնարկության ներկայացուցիչ:
«Հայկական ծրագրեր ընկերության» հայտարարությունը

Աշոտ Խաչատրյան,
«Հայկական ծրագրեր ընկերության» տնօրեն