Լրահոս

27.05.2009 16:05


«Ժառանգության» համար քաղաքական ուժի անվերապահ սատարման խնդիր չկա

«Ժառանգության» համար քաղաքական ուժի անվերապահ սատարման խնդիր չկա

«Հայացք» ակումբում Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին ասել է, որ «Ժառանգության» համար քաղաքական ուժի անվերապահ սատարման խնդիր չկա։ Կա արդարության և օրինականության խնդիր։

 «Դաշնակցությանն ընդիմություն համարո՞ւմ եք, թե ոչ» հարցին նա պատասխանել է.

-Կարծում եմ՝ ՀՅԴ-ն իր հետագա քայլերով ցույց կտա՝ ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ։ Եթե  այս կարճ ժամանակահատվածում գնահատենք, դա այդքան էլ իրատեսական չի լինի։ Ընդհանրապես, քաղաքական ուժերն իրենց ընդդիմադիր գործունեությունը շատ ավելի երկար ժամանակահատվածով են ապացուցում, և, այդ առումով, պետք է մի փոքր սպասենք։ Ես չեմ բացառում, որ Դաշնակցությունն իր գործողություններով հետագայում կարող է իսկապես ընդդիմություն դառնալ։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը