Այսօր մեկնարկել է 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններով ձևավորված 5–րդ գումարման ԱԺ–ի առաջին նիստը։ Մինչ դրա սկսվելը, ՀՀԿ–ական պատգամավորները բավական ուրախ տրամադրություն են ունեցել՝ նկատելով. «Ոնց որ թե սեպտեմբերի 1–ը լինի»։ ՀՀԿ–ական պատգամավորները ընտրվելու կապակցությամբ միմյանց յուրօրինակ կերպով են շնորհավորել։ «Շնորհավո՛ր Ամանոր»,–միմյանց ողջագուրվելով՝ ասել են նրանք։
Նիստից մոտ 30 րոպե առաջ խորհրդարան է ժամանել Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհերը)՝ ընդգծելով, թե ինչ պարտաճանաչ է ինքը։ Այնուհետև եկել են նորաթուխ պատգամավորները՝ Շուշան Պետրոսյանը, Մարգարիտ Եսայանը և ուրիշներ։ Շուշան Պետրոսյանին աշխատակիցներից մեկը հատուկ պտտեցրել է խորհրդարանով և ցույց տվել ՀՀԿ խմբակցության և նիստերի դահլիճի տեղը։
Ի դեպ, նախկին բոլոր պատգամավորների (որոնք այս անգամ չեն ընտրվել) ցուցանակները դեռևս տեղում են եղել, բացի նորաթուխ ՀՀԿ–ական Վիկտոր Դալլաքյանի ցուցանակից։ Այն բացակայել է։
5–րդ գումարման խորհրդարանի ԱԺ առաջին նիստին ներկա են եղել ՀՀ նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, կառավարությունը՝ ողջ կազմով։ Ներկա չեն եղել ՀԱԿ–ի և «Ժառանգության» պատգամավորները։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքն է ուղղել նոր գումարման պատգամավորներին, այնուհետև Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսն իր հայրապետական աղոթքն է հնչեցրել, որից հետո, Սահմանադրության համաձայն, պատգամավորները երդվել են։
Ի դեպ, տերունական աղոթի ժամանակ Սամվել Ալեքսանյանըն(Լֆիկ Սամո) քթի տակ ինչ–որ բառեր է ասել։ «7օր»–ի թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե ի՞նչ էր ասում, ինչին ի պատասխան՝ նա հայտարարել է, թե աղոթում էր։
Այս ամենից հետո պատգամավորներն անցել են գրանցման գործընթացին։ Դա հեշտ չի ստացվել։ Նիստը վարող ավագ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը մի քանի անգամ բացատրել է գրանցման կարգը՝ պա՞րզ եմ ասում՝ հետաքրքվելով պատգամավորներից։ Բայց միևնույն է, ստիպված է եղել գրանցումը մի քանի անգամ կազմակերպել՝ քարտուղարությանն առաջարկելով՝ ով մատը բարձրացնի, մոտենան այդ պատգամավորին։ Ի վերջո, գրանցվել է 111 պատգամավոր։
–Մեծ ջանքերի և չարչարանքների գնով հավաքվեց պատգամավորի 111–հոգանոց ցանկ,–նկատել է Մ. Մինասյանը։
Այնուհետև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրել Հովիկ Աբրահամյանին։ Մյուս խմբակցություններն այլ թեկնածություն չեն առաջադրել։ Որոշ պատգամավորներ շտապել են արդեն նրա ընտրվելու կապակցությամբ ծափահարել, բայց Մկրտիչ Մինասյանը նկատել է՝ ծափ տալով չի լինի, պետք է անպայման ընտրություն կազմակերպել։
Իր ելույթում Հովիկ Աբրահամյանը նշել է, որ եկել է աշխատելու ժամանակը, ու բոլորը պետք է աշխատեն միասին։
Նոր գումարման խորհրդարանի պատգամավորները պետք է ընտրեն հաշվիչ հանձնաժողով, ԱԺ նախագահ, նախագահի տեղակալներ, մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտները, մշտական հանձնաժողովի նախագահներին, հավանություն տան կառավարության ծրագրին։
ՀՀԿ–ականները միմյանց Ամանորն էին շնորհավորում

7or.am