Լրահոս

31.05.2012 10:47


Նորընտիր ԱԺ–ի պատգամավորները երդվեցին

Նորընտիր ԱԺ–ի պատգամավորները երդվեցին

Հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը սկսեց իր աշխատանքները: ԱԺ նիստերի դահլիճում ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, կառավարության անդամները։

Օրհներգից հետո ԱԺ նորընտիր պատգամավորներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ նախագահը, ով մասնավորապես ասեց. «Ուրախ եմ, որ նախկին խորհրդարանում բոլոր ներկայացված ուժերը կրկին ներկայացված են, և շնորհավորում եմ Հայ ազգային կոնգրեսին ԱԺ մուտք գործելու կապակցությամբ: Այստեղ ներկա են քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնք ունեցել են և ունեն տարբեր մոտեցումներ։ Կլինեն բանավեճեր, երբեմն իրար կհասկանաք, երբեմն ` ոչ: Բայց այդ ամենը պետք է նպաստի մեր երկրի պաշտպանության բարձրացմանը, արտագաղթի նվազեցմանը և այլ խնդիրների հաղթահարմանը։ Հուսով եմ՝ ապագայում ավելի քիչ սխալներ կլինեն»։
Սերժ Սարգսյանի ելույթից հետո պատգամավորները, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, երդվեցին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը