Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան պաշտոնանկ է արել երկրի զբոսաշրջության և սպորտի նախարար Էկտոր Լեսկանոյին և այդ պաշտոնում նշանակել մինչ այդ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող, ազգությամբ հայուհի Լիլիան Քեշիշյանին։
Լիլիան Քեշիշյանը, ով մինչ այդ եղել է նաև Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր, ստանձնելով նախարարի պարտականությունները՝ կդառնա առաջին հայազգի քաղաքական գործիչը, ով տեղ է զբաղեցնում Ուրուգվայի կառավարությունում։
Մի քանի տարի առաջ Լիլիան Քեշիշյանը ստորագրահավաք էր նախաձեռնել, որով Եվրամիությանը կոչ էր անում, եվրաինտեգրման գործընթացը սկսելու համար, Թուրքիայից պահանջել՝ ճանաչել հայերի ցեղասպանությունը։
Հայուհին Ուրուգվայում նախարար է նշանակվել

Լիլիան Քեշիշյանը մեկ անգամ եղել է Հայաստանում։