Լրահոս

31.05.2012 10:31


Կանանց վիրավորել է արձանի մերկությունը. բրոնզե Պրոմեթևսին հագցրել են

Կանանց վիրավորել է արձանի մերկությունը. բրոնզե Պրոմեթևսին հագցրել են

Մակեդոնիայի մայրաքաղաքում` խորհրդարանի շենքի առջև տեղադրված  Պրոմեթևսի մերկ արձանը «հագցրել են»։ Բրոնզե արձանի հայտնվելուց մի քանի օր անց մերկ հերոսի մարմնին բրոնզե ծածկոց է հայտնվել: Քաղաքապետարանը հայտնել է, որ դա արվել է կանանց հասարակական կազմակերպությունների մի քանի բողոքներից հետո։ Պարզվում է` կանանց վիրավորել էր արձանի մերկությունը: 

Ռադիո «Մայակ»–ի փոխանցմամբ՝ քանդակագործ Թոմե Աջիևսկին համաձայնել է  փոփոխություններ մտցնել նախնական նախագծում։

Այս խորագրի վերջին նյութերը