Մայիսի 30 կայացել է Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդրանիկ նիստը, որում ընդունվել հետևյալ հայտարարությունը։
«2012 թվականի մայիսի 6-ը, Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտման և երկրում ժողովրդավարության հաղթանակի օր դառնալու փոխարեն, նշանավորվեց պետականորեն կազմակերված և ընտրակեղծարարության ծավալով իր նախադեպը չունեցող կեղծված խորհրդարանական ընտրություններով: Մայիսի 31-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում առաջին նստաշրջանի առաջին օրը բացման հանդիսավոր նիստի է հավաքվելու մի Խորհրդարան, որի մեծամասնությունը ընտրված չէ Հայաստանի ժողովրդի կողմից, այլ ապօրինաբար ստացել է իր մանդատները ընտրակաշառքի համատարած բաժանման, ընտրողների ահաբեկման, լայնածավալ բազմակի քվեարկության արդյունքում: Ազգային ժողովին այդ օրը ողջունելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որը նույնպես չի ընտրվել ազատ և արդար ընտրություններով: Հայ ազգային կոնգրեսի պատգամավորական խմբակցությունը, ի նշան բողոքի ժողովրդի նկատմամբ Սերժ Սարգսյանի ռեժիմի կատարված հանցագործությունների դեմ, չի մասնակցի առաջին նիստին: Միևնույն ժամանակ, վստահեցնում ենք, որ ակտիվորեն մասնակցելու ենք Ազգային ժողովի աշխատանքներին և մեզանից կախված ամեն ինչ կանենք` Ազգային ժողովի ամբիոնը ժողովրդավարական Շարժման հաղթանակին ծառայեցնելու համար»:
ՀԱԿ հայտարարությունը
Մայիսի 30 կայացել է Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդրանիկ նիստը, որում ընդունվել հետևյալ հայտարարությունը։
«2012 թվականի մայիսի 6-ը, Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտման և երկրում ժողովրդավարության հաղթանակի օր դառնալու փոխարեն, նշանավորվեց պետականորեն կազմակերված և ընտրակեղծարարության ծավալով իր նախադեպը չունեցող կեղծված խորհրդարանական ընտրություններով:
Մայիսի 31-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում առաջին նստաշրջանի առաջին օրը բացման հանդիսավոր նիստի է հավաքվելու մի Խորհրդարան, որի մեծամասնությունը ընտրված չէ Հայաստանի ժողովրդի կողմից, այլ ապօրինաբար ստացել է իր մանդատները ընտրակաշառքի համատարած բաժանման, ընտրողների ահաբեկման, լայնածավալ բազմակի քվեարկության արդյունքում: Ազգային ժողովին այդ օրը ողջունելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որը նույնպես չի ընտրվել ազատ և արդար ընտրություններով:
Հայ ազգային կոնգրեսի պատգամավորական խմբակցությունը, ի նշան բողոքի ժողովրդի նկատմամբ Սերժ Սարգսյանի ռեժիմի կատարված հանցագործությունների դեմ, չի մասնակցի առաջին նիստին:
Միևնույն ժամանակ, վստահեցնում ենք, որ ակտիվորեն մասնակցելու ենք Ազգային ժողովի աշխատանքներին և մեզանից կախված ամեն ինչ կանենք` Ազգային ժողովի ամբիոնը ժողովրդավարական Շարժման հաղթանակին ծառայեցնելու համար»: