Այսօր մեկնարկում է նորընտիր ԱԺ–ի առաջին նստաշրջանը
Այսօր՝ մայիսի 31-ին, ժամը 10:00-ին մեկնարկում Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովի նստաշրջանը: Նիստին ներկա կլինեն նաև հանրապետության նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը: Առաջին նիստը կվարի ամենատարեց պատգամավորը, և կընտրվի խորհրդարանի նախագահ:
Հանրապետության նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի ելույթներից հետո տեղի կունենա պատգամավորների երդման արարողությունը։
Հիշեցնենք, որ ըստ ըստ Սահմանադրության՝ ԱԺ առաջին նիստում կառավարությունը պարտավոր է հրաժարական ներկայացնել: Երկրի նախագահն ընդունում է հրաժարականը, որից հետո գործադիրի անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Հանրապետության նախագահը պարտավոր է տասնօրյա ժամկետում խորհրդարանի մեծամասնության համաձայնությամբ նշանակել վարչապետ, իսկ վերջինն էլ պետք է քսանօրյա ժամկետում ձևավորի նոր կառավարություն: