Այսօր երեկոյան ստորագրվել է կոալիցիոն նոր հուշագիր` ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջև:
Երկու կուսակցությունները վերահաստատել են, որ 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
ՕԵԿ-ականները չեն ստացել լրացուցիչ նախարարական պորտֆելներ:
Նշենք նաև, որ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել էր, որ դեռ չի քննարկվել Կառավարության կազմն ու վարչապետի թեկնածությունը: Այս հարցը քննարկվելու է ԳՄ հաջորդ նիստին, սակայն Շարմազանովն ասել է, որ կառավարության կազմն էական փոփոխություններ չի կրի:
Տեղին է հիշեցնելը, որ տարիներ առաջ Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, իսկ Սերժ Սարգսյանը ՕԵԿ ղեկավարին տալիս էր «հաճախորդ» որակումը։
Ուշագրավ է, որ ՀՀԿ–ն կոալիցիոն հուշագիր է ստորագրում մի կուսակցության հետ, որն օրերս հայտարարել է տարածքային կառույցների ինքնալուծարման մասին ու այս պահին ՕԵԿ անդամ է թերևս միայն Արթուր Բաղդասարյանը, այն էլ կազմակերպության կնքիը մոտը լինելու պատճառով։ Այստեղ են ասել. մնաս չեղած ՕԵԿ–ի հույսին։
Ստորագրվել է ՀՀԿ-ՕԵԿ նոր կոալիցիոն հուշագիր

Կորյուն Մանուկյան