Լրահոս

30.05.2012 17:46


Որակյալ կրթություն` ՆՄԿՈՒ հաստատությունների վերազինման միջոցով

Որակյալ կրթություն` ՆՄԿՈՒ հաստատությունների վերազինման միջոցով

Խորհրդային միության տարիներին Հայաստանի նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՆՄԿՈՒ) հաստատությունների մեծ մասն օժտված էին լավագույն արհեստանոցներով և լաբորատոր սարքավորումներով: Սակայն, Հայաստանի անկախացումից հետո և շուկայական տնտեսության անցման շրջանում, սարքավորումները և տեխնիկական լաբորատորիաները գրեթե ամբողջովին դարձան անպիտան և հնամաշ, և ուսուցումը նման հաստատություններում հիմնականում վերածվեց տեսական դասավանդման:    

 

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) վերջին տարիներին իրականացվող քաղաքականությունն է ապահովել Հայաստանի ընտրված ՆՄԿՈւ հաստատությունները նոր սարքավորումներով՝ հիմնվելով գործող սոցիալական գործընկերության մոդելների վրա, ինչպես նաև ղեկավարվելով վերանայված պետական որակավորման չափորոշիչներով, մոդուլային ծրագրերով, և հայերեն լեզվով մասնագիտական ձեռնարկներ հրատարակելով՝ համապարփակ կերպով մոտենալով ՆՄԿՈՒ ոլորտում ընթացող բարեփոխումներին:

Վերջին վեց տարիների ընթացքում, ՄԱԶԾ ՆՄԿՈՒ ծրագիրը, ի շնորհիվ Դանիայի և Նորվեգիայի կառավարությունների դրամաշնորհային աջակցության, ապահովել է Հայաստանի 21 պետական ՆՄԿՈւ հաստատությունների նյութատեխնիկական բազայի վերազինում: Նպատակ ունենալով դարձնելու մասնագիտական ուսումնական գործընթացն ավելի գրավիչ և գործնական, և մասնագիտական ուսուցումը համապատասխանեցնելու գործատուների առկա պահանջներին, ՄԱԶԾ-ն ձեռք է բերել ժամանակակից ուսումնական լաբորատոր սարքավորումներ՝ 31 ՆՄԿՈՒ տեխնիկական լաբորատորիաներ ավելի քան 11 տարբեր մասնագիտությունների համար և 12 համակազմ ժամանակակից համակարգչային տեխնիկա Հայաստանի քոլեջների և ուսումնարանների համար, դրանով իսկ նպաստելով երկրի  պետական քոլեջների 24 տոկոսի վերազինմանը:   

 

Այսօր, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա այցելեց Վայոց Ձորի և Արարատի տարածաշրջանային պետական քոլեջները` տեղում ծանոթանալու ՄԱԶԾ-ի կողմից ՄԿՈւ հաստատությունների վերազինմանն ուղղված աջակցությանը, որն նպաստում է նաև հանրապետության ՄԿՈւ ոլորտի արդիականացմանը՝ դարձնելով այն կայուն և շուկայամետ:    

 Քանզի Վայոց Ձորի մարզը հայտնի է իր գինեգործությամբ և գյուղմթերքների վերամշակմամբ, 2011թ. սեպտեմբերին ՄԱԶԾ ՆՄԿՈւ ծրագիրը ձեռք է բերել գինու փորձարկման սարքավորումներ Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջի համար: Վերջինս ստեղծվել է 1971թ. և տարածաշրջանում միակ պետական միջին մասնագիտական կրթության հաստատությունն է, որը վերապատրաստել է մոտ 3,000 շրջանավարտ, 32 մասնագիտություններով և ունի եզակի դերակատարություն Վայոց Ձոր մարզի երիտասարդության կրթության և դաստիարակության հարցում:    

 

ՄԱԶԾ 200,000 ԱՄՆ դոլար արժողությամբ ընդհանուր աջակցության շրջանակներում, քոլեջը 2010-2011թթ. ստացել է ևս 5 ուսուցողական լաբորատորիաներ՝, ինչպիսիք են փայտամշակումը, գեղարվեստական փայտափորագրումը, մեքենավարումը և շահագործումը, ինչպես նաև ժամանակակից համակարգչային տեխնիկա քոլեջում գործնական դասընթացներ կազմակերպելու համար` հիմնվելով նորարար կրթական տեխնոլոգիաների վրա: Քոլեջի սարքավորումների և ուսումնական արհեստանոցների  արդիականացումից բացի, ՄԱԶԾ ՆՄԿՈւ ծրագիրն ամբողջությամբ ներգրավում է քոլեջի դասախոսական և վարչական անձնակազմին կարողությունների զարգմացմանն ուղղված բազմաթիվ վերապատրաստումներին՝ ներկայացնելով ժամանակակից կրթական մեթոդները և տեխնոլոգիաները, նորարար  կրթական մեթոդաբանական հիմունքները և նյութերը, ինչպես նաև փոխանցում է տեղական գործընկերներին ՄԿՈւ ոլորտում արձանագրված միջազգային լավագույն փորձը:  

Այս խորագրի վերջին նյութերը