Լրահոս

30.05.2012 17:24


ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 30-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց տարիներ ի վեր հաստատված արդյունավետ համագործակցությունը` վստահություն հայտնելով, որ այն իր շարունակությունը կունենա նաեւ նոր ձեւավորված Ազգային ժողովի հետ:  Կողմերն անդրադարձան Հայաստան- Միացյալ Նահանգներ փոխհարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը, տարածաշրջանային խնդիրների: Դեսպանի խնդրանքով` պարոն Նիկոյանը ներկայացրեց Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրադրությունը:

Ջոն Հեֆերնը կարեւորեց այն աշխատանքները, որոնք տարվում են խորհրդարանի կարողությունների ամրապնդման, նրա վերահսկիչ դերի բարձրացման համար:

Կողմերը շեշտեցին ժողովրդավարական արժեքների զարգացման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը