Լրահոս

30.05.2012 16:50


Մարգար Օհանյանին 6 տարի

Մարգար Օհանյանին 6 տարի

Այսօր Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարության շարունակությունն էր։ Նա հայտարարել էր, որ կորցնելու այլև ոչինչ չունի, ինչ ուներ՝ պաշտոն, աշխատանք, կորցրել է, բայց և չի ամաչում իր որդուց, մորից և ընկերներից: Իսկ պաշտպանն Օհանյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը համարել էր անհիմն:

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը պահանջել էր Մարգար Օհանյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ, պատժի հաշվարկն էլ սկսել 2011թ. օգոստոսի 30-ից։

Գործով անցնող մյուս ամբաստանյալների՝ Սամվել Մախմուրյանի, Ստեփան Կարախանյանի և Արա Լևոնյանի պատիժներն էլ դատախազը միջնորդել էր պայմանականորեն չկիրառել։

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը Մարգար Օհանյանին դատապարտել է վեց տարի ազատազրկման:

Ըստ պաշտոնական հաղոևդագրության՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև` Դատարան) դռնբաց դատական նիստում քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի` 

Մարգար Մնացականի Օհանյանի` ծնված 1958 թվականի հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, աշխատել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, նախկինում չդատապարտված, հաշվառված է Երևան քաղաքի Նորքի 2-րդ փողոցի 25/1 տանը, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, արգելանքի տակ է 2011 թվականի օգոստոսի 30-ից, 
Ստեփան Արամի Կարախանյանի` ծնված 1957 թվականի հունիսի 1-ին Վրաստանի Ախալքալակի շրջանի Դիլիսկա գյուղում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, աշխատել է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, նախկինում չդատապարտված, հաշվառված է Երևան քաղաքի Սևաստոպոլյան փողոցի 30-րդ տանը, բնակվում է Երևան քաղաքի Դավթաշենի 3-րդ թաղամասի 9-րդ շենքի 22-րդ բնակարանում, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, 
Արա Ֆերդինանտի Լևոնյանի` ծնված 1970 թվականի հունվարի 27-ին Վայոց ձորի մարզի Գնիշիկ գյուղում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, աշխատում է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի պետ, նախկինում չդատապարտված, բնակվում է Երևան քաղաքի Շիրակի փողոցի 56-րդ շենքի 11-րդ բնակարանում, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, 
Սամվել Աբգարի Մախմուրյանի` ծնված 1957 թվականի մարտի 11-ին Արարատի մարզի Զովաշեն գյուղում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, միջին մասնագիտական կրթությամբ, աշխատում է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի տեխնիկ, նախկինում չդատապարտված, բնակվում է Երևան քաղաքի Նուբարաշենի 8-րդ փողոցի 12-րդ տանը, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 
Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ, 169-րդ, 238-րդ, 309-րդ, 357-360-րդ, 365-րդ, 366-րդ և 369-372-րդ հոդվածներով` Դատարանը

ՎՃՌԵՑ

Մարգար Մնացականի Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով ճանաչել անմեղ և արդարացնել` արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով: 
Մարգար Մնացականի Օհանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և պատիժ նշանակել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման` պատժի կրման սկիզբը հաշվելով 2011 թվականի օգոստոսի 30-ից: 
Մարգար Մնացականի Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: 
Ստեփան Արամի Կարախանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 
ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ստեփան Արամի Կարախանյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: 
ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ստեփան Արամի Կարախանյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: 
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ստեփան Արամի Կարախանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: 
Ստեփան Արամի Կարախանյանի նկատմամբ նշանակված պատժի ժամկետին հաշվակցել սույն քրեական գործով 2011 թվականի օգոստոսի 26-ի մինչև 2011 թվականի օգոստոսի 29-ը արգելանքի տակ գտնվելու ժամկետը` 3 (երեք) օրը, և վերջնական պատիժ սահմանել` ազատազրկում` 5 (հինգ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: 
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ստեփան Արամի Կարախանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան` 5 (հինգ) տարի ժամկետով: 
Ստեփան Արամի Կարախանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: 
Արա Ֆերդինանտի Լևոնյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: 
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Արա Ֆերդինանտի Լևոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան` 4 (չորս) տարի ժամկետով: 
Արա Ֆերդինանտի Լևոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: 
Սամվել Աբգարի Մախմուրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և պատիժ նշանակել ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: 
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Սամվել Աբգարի Մախմուրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան` 4 (չորս) տարի ժամկետով: 
Սամվել Աբգարի Մախմուրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: 
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 2011 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ Մարգար Մնացականի Օհանյանի գույքի վրա դրված կալանքը վերացնել: 
Մարգար Մնացականի Օհանյանից, Ստեփան Արամի Կարախանյանից, Արա Ֆերդինանտի Լևոնյանից և Սամվել Աբգարի Մախմուրյանից, համապարտության կարգով, հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես դատական ծախս, բռնագանձել 82.440 (ութսուներկու հազար չորս հարյուր քառասուն) ՀՀ դրամ:

Դատավճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարան` հրապարակելու օրվանից մեկամսյա ժամկետում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը