Լրահոս

30.05.2012 15:50


Տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են

Տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

2012 թվականի հունիսի 2-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետևյալ խաչմերուկներում.

Աբովյան փողոց - Մոսկովյան փողոց,

Գրիգոր Լուսավորչի փողոց - Բեյրութի փողոց,

Գրիգոր Լուսավորչի փողոց - Իտալիայի փողոց,

Տիգրան Մեծի պողոտա - Քրիստափորի փողոց,

Կոմիտասի պողոտա - Տիգրանյան փողոց,

Կիևյան փողոց - Օրբելի փողոց,

Ազատության պողոտա - Թբիլիսյան խճուղի,

Սեբաստիա փողոց - Րաֆֆու փողոց,

Բագրատունյաց պողոտա - Արտաշիսյան փողոց,

Պարույր Սևակի փողոց - Ռուբինյանց փողոց:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել

ճանապարհային երթևեկության կանոնները:

 Ճանապարհային ոստիկանություն 

Այս խորագրի վերջին նյութերը