Այսօր Մարգար Օհանյանի դատավարությունն է. նա կորցնելու ոչինչ չունի
Այսօր Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարության շարունակությունն է։ Վերջին շրջանում այն շարունակ հետաձգվում էր պաշտպան Մկրտիչ Վասակյանիվատառողջության պատճառով։
Այսօր Մարգար Օհանյանի պաշտպանը պետք է հանդես գար պաշտպանական ճառով:Մինչ այդ Մ. Օհանյանը հայտարարել է, որ կորցնելու այլև ոչինչ չունի, ինչ ուներ՝ պաշտոն, աշխատանք, կորցրել է, բայց և չի ամաչում իր որդուց, մորից և ընկերներից: Իսկ պաշտպանն Օհանյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը համարում է անհիմն: Այժմ դատարանը խորհրդակցական սենյակում է։
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը պահանջել էր Մարգար Օհանյանինդատապարտել 8 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ, պատժի հաշվարկն էլ սկսել 2011թ. օգոստոսի 30-ից։
Գործով անցնող մյուս ամբաստանյալների՝ Սամվել Մախմուրյանի, Ստեփան Կարախանյանի և Արա Լևոնյանի պատիժներն էլ դատախազը միջնորդել էր պայմանականորեն չկիրառել։
Այսօր Մարգար Օհանյանի դատավարությունն է. նա կորցնելու ոչինչ չունի
Այսօր Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարության շարունակությունն է։ Վերջին շրջանում այն շարունակ հետաձգվում էր պաշտպան Մկրտիչ Վասակյանի վատառողջության պատճառով։
Այսօր Մարգար Օհանյանի պաշտպանը պետք է հանդես գար պաշտպանական ճառով: Մինչ այդ Մ. Օհանյանը հայտարարել է, որ կորցնելու այլև ոչինչ չունի, ինչ ուներ՝ պաշտոն, աշխատանք, կորցրել է, բայց և չի ամաչում իր որդուց, մորից և ընկերներից: Իսկ պաշտպանն Օհանյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը համարում է անհիմն: Այժմ դատարանը խորհրդակցական սենյակում է։
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը պահանջել էր Մարգար Օհանյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ, պատժի հաշվարկն էլ սկսել 2011թ. օգոստոսի 30-ից։
Գործով անցնող մյուս ամբաստանյալների՝ Սամվել Մախմուրյանի, Ստեփան Կարախանյանի և Արա Լևոնյանի պատիժներն էլ դատախազը միջնորդել էր պայմանականորեն չկիրառել։
7or.am