Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մինչ օրակարգի հարցերի քննարկումը, Սերժ Սարգսյանը շնորհավորել է նիստի մասնակիցներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ. «Միասին մենք մեծ ճանապարհ ենք անցել: Անհնար է նույնիսկ թվարկել այդ 20 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը: Դրանք այնքան շատ են ու բազմաբնույթ, որ մեզ մնում է միայն արձանագրել, որ առանց «Հայաստան» համահայկական հիմնադրամի այլևս անհնար է պատկերացնել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը: Սա հոբելյան է, որ մեզ ուրախություն և հպարտություն է ներշնչում և մյուս կողմից առիթ է ոգևորության ու նոր եռանդով գործի լծվելու»,-ասել է Նախագահը:
Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ խորհրդի անդամները, տեղական մարմինների ատենապետերը և գործադիր վարչության որոշ աշխատակիցներ ՀՀ և ԼՂՀ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի որոշմամբ պարգևատրվել են Հիմնադրամի 20-ամյակի հուշամեդալով:
Նիստում քննարկվել և հաստատվել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում նոր անդամի՝ Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանի թեկնածությունը: Խորհուրդը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում վերահաստատվել է Արա Վարդանյանին:
Նիստի մասնակիցները դիտել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2011թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը, որից հետո Հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրել է գործադիր վարչության հաշվետվությունը 2011թ. կատարած աշխատանքների մասին: Ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը՝ հաշվետվությունն ընդունվել է խորհրդի կողմից: Նիստում ընդունվել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2012»-ի նպատակաուղղվածության մասին հարցը, որը զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, քննարկել են նաև մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի հարևանությամբ Կոմիտասի թանգարան հիմնելու հարցը: Նախագահի կարծիքով, այն չպետք է զուտ թանգարան լինի, այլ ակտիվ, պարբերաբար անցկացվող միջոցառումներով թանգարան-մշակութային կենտրոն, որտեղ մեր ժողովուրդը և երկիր այցելող հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ Կոմիտասից ստացած ամբողջ ժառանգությանը: