Սաբինա Ֆրեյզեր. «Ես չեմ կարող կանխագուշակել, թե ինչպիսին կլինի Սանկտ–Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը»
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն աշխատում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնկան սկզբունքներն ընդգրկող փաստաթղթի վրա։ Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասյան ծրագրի տնօրեն Սաբինա ֆրեյզերը։ «Երկու նախագահներն էլ պետք է գնան փոխզիջումների։ Կարծում եմ, որ երկուսի համար էլ դժվար կլինի կատարել առաջին քայլը՝ Հայաստանի և Ադրբեջանի բնակչությանը բացատրել հիմնական սկզբունքներն ու ասել, թե կողմերն ի՞նչ փոխզիջումների պետք է գնան»,-ասել է Ֆրեյզերը։ Անդրադառնալով Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ նա նշել է, թե դժվարանում է կանխատեսել դրա արդյունքները։ «Ես չեմ կարող կանխագուշակել, թե ինչպիսին կլինի Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,-ասել է Ֆրեյզերը։ Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիան կորցրել կամ կարող է կորցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա ազդելու հնարավորությունը։ «Եթե հայ-թուրքական սահմանը բացվեր, ապա դա հնարավորություն կտար Թուրքիային ավելի կառուցողական դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում»,-ասել է նա։

Ըստ REGNUM-ի։