Լրահոս

30.05.2012 14:05


«Թեղուտի հանքի պաշտպաններ» ՀԿ-ն դատապարտում է «Բնության հաշվեհարդար» ֆիլմը

«Թեղուտի հանքի պաշտպաններ» ՀԿ-ն դատապարտում է «Բնության հաշվեհարդար» ֆիլմը

Մայիսի 29-ին մի խումբ լոռեցի ավելի քան 30 երիտասարդների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Թեղուտի հանքի պաշտպաններ» հասարակական կազմակերպության հիմնադիր նիստը: Կազմակերպության նպատակն է կանխարգելել Թեղուտի հանքի վերաբերյալ հասարակությանը հրամցվող ապատեղեկատվությունը և ջրի երես հանել Թեղուտի հանքի շահագործման դեմ պայքարող երիտասարդների մեջքի ետևում գտնվող ուժերին:

Հասարակական կազմակերպության նախագահ է ընտրվել  Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ուսանող Վադիմ Հասրաթյանը, որը մոտակա օրերին Երևանում կհանդիպի լրագրողների հետ:  «Թեղուտի հանքի պաշտպաններ» հասարակական կազմակերպությունն ունենալու է գրասենյակներ Վանաձորում և Ալավերդիում:

Որպես նորաաստեղծ կազմակերպության առաջին անելիք նպատակահարմար ենք գտնում հայտնել հասարակությանը, որ ինքնահռչակ կինոռեժիսոր Թեհմինե Ենոքյանի` վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ հանած «Բնության հաշվեհարդար» ֆիլմում Թեղուտի մասին տեղ գտած փաստերը, մեղմ ասած, հերյուրանքներ են: Կոչ ենք անում ֆիլմի ստեղծողներին ներողություն խնդրել լոռեցի երիտասարդներից գոյություն չունեցող փաստերն այդքան ամոթալի տեսքով, որպես ճշմարտություն, ներկայացնելու համար:

Հայտնում ենք, որ վերոնշյալ պահանջը չկատարելու դեպքում ստիպված կլինենք դիմել օրենքով չարգելված այլ միջոցների: Օգտվելով առիթից խորհուրդ ենք տալիս երևանցի երիտասարդներին քիթները չմտցնել Լոռվա հարցերի մեջ և զբաղվել սեփական քաղաքի խնդիրներով:

Պահանջում ենք նաև շտապ ջնջել ֆիլմը համացանցից` http://www.youtube.com/watch?v=cTFJgENQ-Xg

Թեղուտի հանքի պաշտպաններ» հասարակական կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը