Երևանի ավագանիում անդամությունից հրաժարականի դիմում են ներկայացրել
Մայիսի 30–ին գումարված Երևանի ավագանու նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է , որ Երևանի ավագանում անդամությունից հրաժարականի դիմում են ներկայացրել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ընտրացուցակով ընտրված ավագանու անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը և Խաչատուր Քոքոբելյանը։
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարներ նշանակվելու հիմքով Երևանի ավագանու անդամությունից հրաժարականի դիմում են ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակով ընտրված Ռուսլան Բաղդասարյանը և Արտավազդ Սարգսյանը։
Տարոն Մարգարյանը նշել է, որ հրաժարականների վերաբերյալ արձանագրությունը, ներկայացված դիմումների պատճեների հետ, կներկայացվի ՀՀ ԿԸՀ–ին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն