Հայաստանում առաջին անգամ կանցկացվի մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոն
Հունիսի 2-ին, 3-ին եւ 4-ին Համազգային պետական թատրոնում կանցկացվի «Հազարան բլբուլ» մանկապետանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը, որտեղ ներկայացված կլինեն առաջին փուլը հաղթահարած խմբերը: Պրոֆեսիոնալ ժյուրին արդեն ընտրել է Երեւանից, մարզերից եւ Արցախից ներկայացրած երաժշտական բեմադրություններից լավագույնները, որոնք կմրցեն 5 մրցանակային հորիզոնականները զբաղեցնելու համար:
Մանկապատանեկան երաժշտական մրցույթ-փառատոնն առաջին անգամն է անցկացվում Հայաստանում: Փառատոնի հեղինակ Նաիրա Ներսիսյանը նշում է, որ իրենք չէին ակնկալում, թե մեր պատանիներն ու երեխաները կարող էին այսքան լավ հանդես գալ բեմում. «Երեխաները եւ երգում են, եւ խաղում են, եւ պարում են, հիանալի շոու է սպասվում մեզ»:
Երկրորդ փուլում հաղթած խմբերը հանդես կգան հունիսի 7-ի եզրափակիչ գալա համերգում, որը տեղի կունենա Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հաղթողներին որպես մրցանակ կհանձնվի Գուրգեն Գադաչիկի հեղինակային աշխատանքները:
Անկախ մրցույթի արդյունքներից` փառատոնը մեծ ոգեւորություն է առաջացրել ամբողջ Հայաստանի եւ Արցախի տարածքում, բազմաթիվ երեխաներ են մասնակցել բեմադրություններին. «Որոշ տեղերում հատուկ նոր մյուզիքլներ են գրվել այս մրցույթի համար, այնպես որ լինելու են նաեւ պրեմիերաներ»,- ասում է հիմնադրամի նախագահ Նելլի Սարգսյանը: