Լրահոս

30.05.2012 13:42


Ռ. Թորոսյան. «Գուցե համարձակվի՞»

Ռ. Թորոսյան. «Գուցե  համարձակվի՞»

ԵԽ  ԽՎ  դիտորդական առաքելության արդարացի  գնահատականների  դեմ  բարձրացած  ոռնոցով  ՀՀԿ-ականները  փորձում  են մեղմացնել  եվրոպական  «նոկաուտ»-ի  հետևանքները, սակայն՝ ապարդյուն... քանի  որ, այս  ընտրությունում  իրականացված  խախտումներն  աննախադեպ  են  իրենց  զանգվածային, համակարգային  և  նենգ  բնույթով:

    Իսկ, քանի որ  ոռնում  են  հիմնականում  մեր  դիմում-բողոքների  առնչությամբ, առաջարկում  ենք նրանց, ովքեր  դրանց  իմաստն  ու  նպատակը  չեն հասկանում  կամ  այդպիսիք  են  ձևանում,  համապատասխան  «դուխ»  ցուցաբերել  և  հանդիպել  անմիջականորեն  մեզ հետ, այն  էլ՝ հրապարակային, որի  ընթացքում  կարող ենք  հասկացնել, թե ինչ  են նշանակում՝ աշխատանքային  կամ  պաշտոնական այց, պաշտոնական լիազորությունների  կատարում, պատշաճ  ծանուցում, բողոքների  ձևական քննարկում, հավասար ընտրական իրավունք, ստորագրած ընտրացուցակների   գաղտնիություն, երկարաժամկետ   կամ  կարճաժամկետ դիտորդական առաքելություն և  այլն:

   Ի  դեպ, սույն  առաջարկությունը  մանր-մունր  ՀՀԿ-ականներին  չի  վերաբերում...և  կարող  ենք սկսել, օրինակ,  ԱԺ  ՊԻ  հանձնաժողովի ներկայիս նախագահից:

   Գուցե  համարձակվի՞:  

  ՀՊԱԿ  նախագահ  Ռ. Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը