«Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար ԹաթուլՄանասերյանը կարծում է, որ ՀՀ դրամի արժեզրկումը պայմանավորված է առավելապես արտաքին տնտեսական գործոններով, մասնավորապես դոլար–եվրո փոխարժեքի տատանումներով։ Տնտեսագետի խոսքով՝ դոլարի արժևորմանը նպաստում է եվրոյի արժեզրկմանը՝ պայմանավորված համաշխարհային «արտաքին պարտքի ճգնաժամով»։ Հայաստանի ներքին գործոններից Թաթուլ Մանասերյանն առանձնացրել է նախընտրական զարգացումներով պայմանավորված՝ տնտեսական ակտիվության նվազումը, որը նույնպես ազդել է ՀՀ դրամի արժեզրկման վրա։
Թաթուլ Մանասերյանը համակարծիք չէ տնտեսագետ Հայկ Մնացականյանի հետ, թե դրամի արժեզրկումը պայմանավորված է արձակուրդի շրջանում արտասահման մեկնող քաղաքացիների կողմից արտարժույթի հանդեպ պահանջարկի աճով։ Փորձագետը նշել է, որ նման պահանջարկ նախկինում էլ է եղել, սակայն դա չի հանգեցրել ազգային դրամի նման արժեզրկման։
Տնտեսագետը դժվարացել է նաև կանխատեսում անել, թե ինչպիսին կլինի արտարժույթի փոխարժեքը տարվա վերջին և 2013թ.՝ ասելով, որ փոխարժեքի վրա 100–ից ավելի գործոն է ազդում, և կանխատեսել, թե դրանցից որոնք գերակշիռ կլինեն, չափազանց բարդ է։
Թաթուլ Մանասերյանը նաև ասել է, թե չի կարելի գերագնահատել ազգային դրամի արժեզրկման դրական ազդեցությունը արտահանման ծավալների աճի վրա.
–Եթե մենք չբարձրացնենք հայրենական արտադրության ապրանքների որակը և ծառայությունների որակը, հույս ունենալ, որ միայն արժեզրկումը կլինի մեզ համար փրկօղակ, սխալված կլինենք։ Պետք է ուշադրություն դարձնել նախ և առաջ մրցունակությանը. մրցունակ ապրանքի համար վճարողներ միշտ էլ կլինեն, նույնիսկ եթե այն թանկ լինի, բայց եթե անորակ է, որքան էլ իջեցնենք գինը, դրական ակնկալիքը տեղին չի լինի,–ասել է տնտեսագետը։
Ինչո՞ւ է արժեզրկվում դրամը
«Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ ՀՀ դրամի արժեզրկումը պայմանավորված է առավելապես արտաքին տնտեսական գործոններով, մասնավորապես դոլար–եվրո փոխարժեքի տատանումներով։ Տնտեսագետի խոսքով՝ դոլարի արժևորմանը նպաստում է եվրոյի արժեզրկմանը՝ պայմանավորված համաշխարհային «արտաքին պարտքի ճգնաժամով»։ Հայաստանի ներքին գործոններից Թաթուլ Մանասերյանն առանձնացրել է նախընտրական զարգացումներով պայմանավորված՝ տնտեսական ակտիվության նվազումը, որը նույնպես ազդել է ՀՀ դրամի արժեզրկման վրա։

7or.am