Վազգեն Մանուկյանը Փակ շուկան քանդելը հանցագործություն է համարում
ՀՀ հանրային խորհրդի նախագահ ՎազգենՄանուկյանն «Անկախ»-ի հետ զրույցում ասել է, որ Երևանի փակ շուկայի քանդման վերաբերյալ լուրը լսելուց անմիջապես հետո այցելել է շուկայի տարածք, որն ամբողջությամբ փակ է եղել, և միփոքրիկարանքիցէ դիտելշենքը: Տեսարանն իսկապես ցավալի է եղել՝ կամարների զգալի մասը քանդված է:
Մանուկյանի գնահատմամբ՝ կատարվածը հանցագործություն է.
«Եթեդաառանցնախագծիէքանդվել, նշանակումէ՝քանդողնէհանցագործևպետքէպատժվիքրեականօրենսդրությամբ, իսկեթենախագծովէքանդվել, նշանակումէ՝պետքէպատասխանատվությունկրիայդնախագիծըհաստատողը»,-ասել է նա:
Հանրային խորհրդի նախագահին զարմացնում է այն, որ կան կառույցներ, որոնք վերահսկում են, որպեսզի քաղաքի որևէ կրպակում մի ծխախոտ առանց կտրոնի չվաճառվի, սակայն չկա մի մարմին, որը վերահսկի Հայաստանի հուշարձանների վիճակը և նման դեպքերում արձագանքի:
Հանրային խորհրդի նախագահը համոզված է, որ ժամանակն է ընդունել հանրային քննարկումների մասին օրենք, որպեսզի Երևանին վերաբերող բոլոր հարցերը նախապես հասարակությունը քննարկի, քվեարկի և մասնակցի որոշումների կայացմանը, որպեսզի նման հետևանքներ չլինեն.
«ՀազիվվերջացավՄաշտոցիպուրակիհարցը, առաջեկավայսմեկը, ընդորում՝ սաավելիծանրդեպքէ, որովհետևժամանակավորկրպակըմիբանէ, հուշարձանքանդելըևդրափոխարենինչ–որստանդարտբանկառուցելըլրիվայլբան, չնայածդեռհայտնիէլչէ, թեայնտեղինչէնախատեսվում»,-նշել է նա:
Մանուկյանը նաև հայտնել է, որ ՓակշուկայիհարցնառաջիկաօրերինքննարկմանէդրվելուՀանրայինխորհրդում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ մինչև նիստ հրավիրելը այն դրական լուծում ստացած կլինի:
Վազգեն Մանուկյանը Փակ շուկան քանդելը հանցագործություն է համարում
ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Անկախ»-ի հետ զրույցում ասել է, որ Երևանի փակ շուկայի քանդման վերաբերյալ լուրը լսելուց անմիջապես հետո այցելել է շուկայի տարածք, որն ամբողջությամբ փակ է եղել, և մի փոքրիկ արանքից է դիտել շենքը: Տեսարանն իսկապես ցավալի է եղել՝ կամարների զգալի մասը քանդված է:
Մանուկյանի գնահատմամբ՝ կատարվածը հանցագործություն է.
«Եթե դա առանց նախագծի է քանդվել, նշանակում է՝ քանդողն է հանցագործ և պետք է պատժվի քրեական օրենսդրությամբ, իսկ եթե նախագծով է քանդվել, նշանակում է՝ պետք է պատասխանատվություն կրի այդ նախագիծը հաստատողը»,-ասել է նա:
Հանրային խորհրդի նախագահին զարմացնում է այն, որ կան կառույցներ, որոնք վերահսկում են, որպեսզի քաղաքի որևէ կրպակում մի ծխախոտ առանց կտրոնի չվաճառվի, սակայն չկա մի մարմին, որը վերահսկի Հայաստանի հուշարձանների վիճակը և նման դեպքերում արձագանքի:
Հանրային խորհրդի նախագահը համոզված է, որ ժամանակն է ընդունել հանրային քննարկումների մասին օրենք, որպեսզի Երևանին վերաբերող բոլոր հարցերը նախապես հասարակությունը քննարկի, քվեարկի և մասնակցի որոշումների կայացմանը, որպեսզի նման հետևանքներ չլինեն.
«Հազիվ վերջացավ Մաշտոցի պուրակի հարցը, առաջ եկավ այս մեկը, ընդ որում՝ սա ավելի ծանր դեպք է, որովհետև ժամանակավոր կրպակը մի բան է, հուշարձան քանդելը և դրա փոխարեն ինչ–որ ստանդարտ բան կառուցելը լրիվ այլ բան, չնայած դեռ հայտնի էլ չէ, թե այնտեղ ինչ է նախատեսվում»,-նշել է նա:
Մանուկյանը նաև հայտնել է, որ Փակ շուկայի հարցն առաջիկա օրերին քննարկման է դրվելու Հանրային խորհրդում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ մինչև նիստ հրավիրելը այն դրական լուծում ստացած կլինի:
7or.am