Մայիսի 29-ին՝ ժամը 18։45-ին, մի կնոջից ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ իր դրամապանակը գողանալիս բռնել է գողին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1970թ. ծնված, նախկինում դատապարտված Անահիտ Ն.-ն թիվ 23 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 1972թ. ծնված Լիաննա Ե.-ի դրամապանակը, որի մեջ եղել է շուրջ 120 000 դրամ և փաստաթղթեր, որից հետո տեսնելով, որ Լիաննա Ե.-ն նկատել է` դրամապանակը գցել է մոտակա խոտերի մեջ:
Բռնվեց դրամապանակը գողանալու պահին