Երեկ բնակիչներն էլ էին ահազանգել այս խնդրի մասին։ Իսկ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել և նշել, որ բնակչությունը արդեն մոտ երկու տարի պայքար է մղում ապօրինի շինարարության դեմ, սակայն այսօր՝ ժամը 07:00-ին, «Ավագ Շին» ՍՊԸ-ն Նալբանդյան 106/1-ի ներբակային տարածք է մտցրել շինարարական տեխնիկա:
Բնակիչները հունիսի 2-ին՝ ժամը 12:00-ին, Նալբանդյան 106 հասցեում բողոքի գործողություն են իրականացնելու։
Բնակիչները փակել են բուլդոզերների ճանապարհը
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ահազանգ է տարածվել։ Օգտատերերից մեկը գրել է.
«Հերթական հարձակումը։ Բոլորս դեպի Նալբանդյան 106։ Ժողովուրդ, ով մոտիկ ա, թափով իջեք Նալբանդյան 106/1 բակը: Սայաթ Նովայի խաչմերուկից մի քիչ ներքև: Բակում բազմահարկ շենք են ուզում կառուցել, բնակիչները արդեն մի տարուց ավել ա, դիմադրում են: Հիմա էլ բուլդոզերներով ուզում են մտնել, մարդիկ դեմը փակել են»:

7or.am