Լրահոս

30.05.2012 10:44


Մեկնողների թիվը շարունակում է աճել

Մեկնողների թիվը շարունակում է աճել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2012թ. հունվար-ապրիլ ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի համեմատ  ավելացել է 9,7 հազարով կամ 20,4%-ով և կազմել -57,3 հազ. մարդ:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության՝ ապրիլին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 29,2 հազար մարդ` նախորդ տարվա ապրիլի 27,2 հազարի դիմաց:

2012թ. հունվար-ապրիլ ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի համեմատ  ավելացել է 51,7  հազ.  մարդով  կամ  5,3%-ով և կազմել 1033,0 հազար մարդ:

Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 45,3%:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը