Ֆրանսիայի նախագահը չի բացառում Սիրիա ռազմական ներխուժման հնարավորությունը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «Ֆրանս 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ինքը չի բացառում Սիրիա ռազմական ներխուժման հնարավորությունը՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի համաձայնությամբ։
–Ես լսել եմ, որ Բեռնար–Անրի Լևին խոսել է ռազմական գործողության մասին։ Դա բացառված չէ՝ պայմանով, որ կանցնի միջազգային իրավունքի չափորոշիչներին համապատասխան, այսինքն՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի որոշմամբ,–ասել է Օլանդը։
Ռազմական գործողություն սկսելու համար, Ֆրանսիայի նախագահի խոսքով, պետք է Ռուսաստանի և Չինաստանի համաձայնությունը։ Միաժամանակ Օլանդն ընդգծել է, որ Բաշար Ասադի վարչակարգի տապալման համար պետք է այլ տարբերակներ փնտրել։ Այդ պատճառով ինքը Սիրիայի բարեկամների խմբի համաժողով է հրավիրել հուլիսի սկզբին։
Ֆրանսիացի գրող և փիլիսոփա Բեռնար–Անրի Լևին եղել է Լիբիայում ռազմական գործողության նախաձեռնողներից մեկը։ Նա էր Ֆրանսիայի այն ժանամակվա նախագահ Նիկոլյա Սարկոզիին համոզել, թե անհրաժեշտ է տապալել Մուամար Քադաֆիի վարչակարգը։