Լրահոս

27.05.2009 15:02


Ո՞վ կփոխարինի Ավետ Ադոնցին

Ո՞վ կփոխարինի Ավետ Ադոնցին

Ինչպես  հայտնի  է,  ԱԺ   ԲՀԿ     խմբակցության   ներկայացուցիչ  Ավետ  Ադոնցը   համատեղության  կարգով  նշանակվել  է   Եվրոպական  միությունում  ՀՀ  ներկայացուցչության  ղեկավար։  Ա. Ադոնցը  մինչ  այդ  զբաղեցնում էր   ԱԺ  Եվրոինտեգրացիայի   հանձնաժողովի  նախագահի   պաշտոնը,  որն  այժմ  թափուր  է։

Մեր   ունեցած  տեղեկություններով՝ այդ հանձնաժողովի  նախագահի  պաշտոնին  հավակնում  են ԲՀԿ-ականներ   Նաիրա  Զոհրաբյանը   և  Արմեն    Մելիքյանը։ Ուշագրավ  է,  որ  Եվրոինտեգրացիայի  հանձնաժողովի  նախագահի  թեկնածու  Արմեն  Մելիքյանը,  «168   ժամ»   թերթին   տված հարցազրույցում  նշել  էր,   որ  Հայաստանը  չմասնակցեց  Վրաստանում  տեղի  ունեցող  ՆԱՏՕ-ի   զորավարժություններին, քանի  որ «ճանապարհային  քարտեզ» (նկատի  ունի  Հայաստանի  և  Թուրքիայի  արտգործնախարարների  համատեղ  հայտարարությունը - խմբ.)  է  ստորագրվել։ Թե ի՞նչ կապ ունի «ճանապարհային քարտեզը» ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու հետ՝ Ա. Մելիքյանը չի մանրամասնել։

Այս խորագրի վերջին նյութերը