Պատահար Կոմիտասի պողոտայում. երկու զոհ, երկու վիրավոր
Մայիսի 28-ին՝ ժամը 19.00-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 61 շենքի մոտ իրար են բախվել «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենա և «Յամահա» մակնիշի մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի վարորդը` 1963 թ. ծնված Գևորգ Թումանյանը, տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհի Մարիաննա Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը՝ ժամը 22.40-ին, գիտակցության չգալով, մահացել է: «Նիսան Մաքսիմա»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Պատահար Կոմիտասի պողոտայում. երկու զոհ, երկու վիրավոր