Աշոտ Մելքոնյան. «Ազատ , Անկախ և Միացյալ Հայաստանի հռչակումը միասնականության առումով շատ կարևոր էր»
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Հայացք» ակումբում ասել է, որ սխալ են դասագրքային ճշմարտություն դարձրած այն տողերը, թե 1045թ. մայր հայրենիքում, այնուհետև 1375թ.՝ Կիլիկիայում պետականությունը կորցնելուց հետո հարյուրամյակներ անց մենք վերջապես վերագտանք պետականությունը.
-Այո, լիարժեք պետականությունը մենք կորցրեցինք, բայց պետականությունը՝ որպես շղթա, մեզանում շարունակեց գոյատևել։ Այն ունեցել է տարբեր դրսևորումներ, և հենց այդ շղթան է ապահովել անցումը մինչև 1918թ.։
Մայիսի 28-ի խորհուրդը , ըստ Ա. Մելքոնյանի, պարունակում է շատ կարևոր մեկ այլ խնդիր՝ հայոց ագի միասնությունը։
-Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումից հետո, երբ այն կոչվեց Հայաստանի Հանրապետություն, դա իրավացիորեն առաջացրեց նաև գաղթական բնակչության դժգոհությունը։ 1919թ. փետրվարին արևմտահայերի 2-րդ համագումարը հայաստանյան իշխանություններին կոչ արեց՝ տեր դառնալ նաև Արևմտյան Հայաստանին, և 1919թ. մայիսի 28-ին Ալ. Խատիսյանը Հայաստանը հռչակեց ազատ, անկախ և միացյալ։ Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի հռչակումը միասնականության առումով շատ կարևոր էր,- Հայաստանի առաջին հանրապետության 91-րդ տարելիցի կապակցությամբ ասել է Աշոտ Մելքոնյանը։