Լրահոս

27.05.2009 15:07


Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 2–ին

Ըստ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի՝ 2009թ. ավարտական և միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 2-ին և կշարունակվեն միչև հունիսի 23-ը։

-Մենք շարունակաբար հանդիպումներ ենք ումնենում թեստեր կազմող հեղինակների հետ։ Նրանք բավական պարկեշտ անձնավորություններ են, որոնք կյանքով են փորձվել։ Նոր նախարարը նույնպես հանդիպել է այդ մասնագետների հետ, անդրադարձել ենք այն հարցին, որ պահպանվի թեստեր գաղտնիությունը։ Շատ մեծ վստահություն կա, որ դրանք ուղղակի անհիմն լուրեր են,-խոսելով քննական թեստերի բովանդակության հնարավոր արտահոսքի մասին՝ ասել է Մանուկ Մկրտչյանը։

Փոխնախարարի խոսքերով՝ տարեցտարի դրական փոփոխություններ են նկատվում կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներում։

- Շատ ուրախ եմ, որ նախորդ նախարա՛րն էլ, ներկայիս նախարա՛րն էլ, ե՛ս էլ, իմ գործընկերնե՛րն էլ համակարծիք ենք, որ այդ երևույթը պետք վերանա կրթության ոլորտից։ Բայց ես կարևորում եմ հասարակության մոտեցման և մտածելակերպի փոփոխությունը. մարդն  ինքը պիտի իրեն թույլ չտա՝ խնդրել  ծանոթին, բարեկամին,-ասել է Մանուկ Մկրտչյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը