450 հազար դոլար Սիրիայի նախագահին ոչնչացնելու համար
Արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի կրոնական գործիչ իմամ Ալի ալ Ռաբիեին մտադիր է 450 հազ. դոլար վճարել նրան, ով կկարողանա ոչնչացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Որոշումն այս պայմանավորված է Հուլա քաղաքում Սիրիայի կառավարական զորքերի իրականացրած ջարդերով։
Ասադին սպանելու համար պարգևատրման մասին իմամը, անգլերեն և արաբերեն, գրել է «Twitter»-ի իր էջում:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին սիրիական Հուլա քաղաքը, որը համարվում է ընդդիմության կենտրոն, ենթարկվել է ականանետային գնդակոծման, ինչի հետևանքով 114 մարդ է զոհվել, այդ թվում` 32 երեխա: