Լրահոս

29.05.2012 11:57


ՀՀ ոստիկանությունը միանում է նախաձեռնությանը

ՀՀ ոստիկանությունը միանում է նախաձեռնությանը

Այս օրերին Եվրոպայում անցկացվում են «Let's Do It! World» համաշխարհային շարժման «Մաքրենք Աշխարհը 2012» (World Cleanup 2012) արշավի զանգվածային քաղաքացիական միջոցառումներ, որ մեկնարկել են 2012թ. մարտի 24-ից և շարունակվելու են մինչև սեպտեմբերի 25-ը։ Միջոցառումներին մասնակցում են 90-ից ավելի երկրներ։

Հայաստանը նույնպես միացել է այս գլոբալ արշավին, և «Մենք կարող ենք» («Let's do it! Armenia») շարժման կողմից իրականացվող՝ «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնության շրջանակներում սեպտեմբերի 15-ին տեղի կունենա միջոցառումը:

ՀՀ ոստիկանությունն իր պատրաստակամությունն է հայտնում միանալու կամավորական նախաձեռնությանը` մեր երկրի բնապահպանական, սոցիալական ու կենցաղային այդ ոլորտի խնդիրները համատեղ լուծելու համար:

 ՀՀ ոստիկանություն

 

Այս խորագրի վերջին նյութերը