Լրահոս

29.05.2012 10:32


ԲՊՏ–ի կողմից կայացվել է 450.0 հազ. դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում

ԲՊՏ–ի կողմից կայացվել է  450.0 հազ. դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում

ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 21.05-26.05.2012թթ. ընկած ժամանակահատվածում  իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում  ԲՊՏ կողմից կայացվել է  450.0 հազ. դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում:

 Մասնավորապես`

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավվել է 3 հատ խեցգետնորսիչ:

Հողերի պահպանության ոլորտ

ԿՀԹՎՆ  ՎԲ աշխատակիցների  կողմից արձանագրված  հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:    

Շիրակի ՏԲ աշխատակիցների  կողմից արձանագրված  հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արմավիրի ՏԲ կողմից 4 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 320.0 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:

 

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.41 մլն դր. գումար:                                    

                       ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը