Քաղաքագետ. «Ադրբեջանի և Հայաստանի մոտեցումները նույն ՝ գլխավոր հարցի շուրջ, իրարամերժ են»
Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն ասել է, թե Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հանդիպումից որևէ լուրջ սպասելիք ինքը չունի։
-Քանի դեռ բանակցություններն ընթանում են Մինսկի խմբի մադրիդյան սկզբունքների հիման վրա, դրանք երկկողմանի ձեռնտու չեն ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, առավել ևս՝ Լեռնային Ղարաբաղին։ Այնտեղ կան իրարամերժ պահանջներ։ Ադրբեջանի և Հայաստանի մոտեցումները նույն ՝ գլխավոր հարցի շուրջ, իրարամերժ են,-ասել է քաղաքագետն ու նշել, որ գլխավոր հարցը ինքը համարում է ԼՂՀ կարգավիճակը։
-Մադրիդյան սկզբունքները նախատեսում են տարածքներ կարգավիճակի դիմաց, ընդ որում՝ հետաձգված կարգավիճակի։ Դա, իհարկե, մեզ ձեռնտու չէ։ Դա առաջընթաց է նախնական առաջարկներից, բայց, այդուամենյանիվ, մեզ չի բավարարում։
Ըստ Լ. Մելիք-Շահնազարյանի՝ թեև ՀՀ ներկայացուցիչները բազմիցս ասել են, թե դա առաջընթաց է, ԼՂՀ ներկայացուցիչները միշտ մերժել են մադրիդյան սկզբունքները.
-Այստեղ նաև հայկական երկու պետությունների հակասություններ են։