Մայիսյան հաղթանակներին և Հանրապետության տոնին նվիրված ձեռնարկ Պրահայում
Մայիսի 26-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում կազմակերպվել էր մայիսյան հաղթանակներին և Հանրապետության տոնին նվիրված ձեռնարկ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը: Հայ դիվանագետն իր ելույթում անդրադարձավ 1918թ. մայիսին տեղի ունեցած Սարդարապատի և Ապարանի հաղթական ճակատամարտերին, Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմանը և դրանց նշանակությանը: Նա կարևորեց նաև հայ ժողովրդի հերոսական մասնակցությանն երկրորդ աշխարհամարտին: Դեսպան Սեյրանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հայ զինվորի մերօրյա սխրանքին՝ մեր հոգևոր և մշակութային կենտրոն, հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրմանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորմանը:
Այնուհետև վերջերս Լուսանկարչական արվեստի միջազգային ֆեդերացիայի (FIAP) կողմից Լուսանկարչական արվեստի վարպետի կոչում ստացած «ՖոտոԱրթ» ամսագրի գլխավոր խմբագիր Գարիկ Ավանեսյանը ցուցադրեց ԼՂ-ում եռատոնի ժամանակ նկարահանած լուսանկարները և հատվածներ բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմից։
Միջոցառման ավարտին ելույթներով հանդես եկան Պրահայի շաբաթօրյա դպրոցի սաները:
Ձեռնարկը կազմակերպվել էր Չեխիայում ՀՀ դեսպանության, «Օրեր» և «ՖոտոԱրթ» ամսագրերի ու շաբաթօրյա դպրոցի համագործակցությամբ: