Լրահոս

27.05.2009 13:52


Նախարարների փոփոխությունը քննությունների վրա բացասաբար չի՞ անդրադառնա

- 2009թ. ավարտական և միասնական քննությունների ֆոնի վրա հասարակությունը չի զգա, որ նախարար է փոխվել։ Կրթության և գիտության ներկա և նախկին նախարարների միջև անհամաձայնություններ չկան, և պաշտոնի փոխանցումը շատ սահուն է կատարվել։ Այս փոփոխությունը բացասաբար չի անդրադառնա ոլորտի վրա,-լրագրողների հետ զրույցում խոսելով Կրթության և գիտության նախարարի պաշտոնում տեղի ունեցած փոփոխության մասին՝ ասել է փոխնախարար, ԳԹԿ նախկի տնօրեն Մանուկ Մկրտչյանը։

Նա նշել է, որ նորանշանակ նախարար Արմեն Աշոտյանը տիրպետում է քննությունների անցկացման ընթացակարգին և ակտիվ մասնակցում է բոլոր գործընթացներին։

- Սպարտակ Սեյրանյանը, չնայած արդեն նախարար չէ, բայց քննությունների անցկացման համար բարոյական պատասխանատվություն  է  իր վրա վերցրել և միշտ պատրաստակամություն է հայտնել դժվարությունների ժամանակ օգնել,-ասել է Մանուկ Մկրտչյանը։

Նա վստահեցրել է, որ 2009թ. ավարտական և միասնական քննություններն ավելի քիչ բացթողումներ և թերություններ կունենան, քան նախորդ տարի։

Այս խորագրի վերջին նյութերը