Լրահոս

28.05.2012 12:55


Հիլարի Քլինթոնը Երևանում կքննարկի Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը

Հիլարի Քլինթոնը Երևանում կքննարկի Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը

Հունիսի 4-ին Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Այցելության ընթացքում նախատեսված են ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Երևանում կայանալիք բանակցությունների օրակարգում են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացող տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:

Այս խորագրի վերջին նյութերը